«Դեպի Հայաստան» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «Փյունիկ» զարգացման կենտրոնի հետ, փետրվարի 21-ին կազմակերպել է «Դեպի Հայաստան» խորագրով ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որտեղ ներկայացվել են տաղանդավոր արվեստագետների ստեղծագործությունները՝ նվիրված Հայաստանին։
Գրող, բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիաննա Շահպարոնյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ցուցադրված կտավները համարակալված են, և հյուրերը հնարավորություն ունեն ընտրել իրենց ամենաշատը դուր եկած կտավը, որից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։
Մանրամասները՝ տեսանյութում։