Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է վարչական դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով։
Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարչական դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
4) հայցադիմումը վերահասցեագրելու մասին։