Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Սպիտակի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը։
«Երեկ՝ փետրվարի 24-ին, բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապ բուժօգնության բուժանձնակազմի նկատմամբ: Վերջին օրերին սա բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցած բռնության արդեն երկրորդ դեպքն է:
Իրենց մասնագիտական պարտքը կատարող, հաճախ սեփական կյանքը վտանգող ու ուրիշի կյանքի համար պայքարող բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա ոչ միայն իրավական գնահատականի, այլ նաեւ հասարակական պարսավանքի:
«Սպիտակի» բժշկական կենտրոնը խստորեն դատապարտում է տեղի ունեցած նմանատիպ ցանկացած դրսեւորում:
Բուժաշխատողի հանդեպ ցանկացած բռնություն պետք է պատժվի՝ օրենքի ամբողջ խստությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: