Սիրելի՛ քաղաքացիներ, առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք ենք սկսում` անմիջական, ուղիղ ձեզ դիմելու ձևաչափով: Այս մասին գրառում է կատարել նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կպատասխանեմ այն 50 հարցին, որ այս ընթացքում ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ, քաղաքացիների հետ շփումներում` թե՛ բանավոր, թե՛ գրավոր:
Բայց կխնդրեմ մեկնաբանություններում էլ ակտիվ լինել և գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, որոնք կխմբավորեմ և կլրացնեմ հարցերի ցանկը:
Բարեփոխման փաթեթը կազմելիս հարյուրավոր հանդիպումներ և քննարկումներ ենք իրականացրել տարբեր ոլորտների մասնագետների և շահագրգիռ անձանց ներգրավմամբ:
Բայց ինչու՞ այս ֆորմատով և ինչու՞ հիմա սկսել այս շարքը, երբ դեռ մեկնարկը տրված չէ. առողջության հետ կապված հարցերը բոլորին են առնչվում և նման մեծ բարեփոխում իրականացնելը, առանց մասնակցային և իրազեկ քաղաքացիների, դժվար կլինի հաջողել:
Երեկոյան կկարդամ մեկնաբանությունները»,-նշել է նա։