Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վենթչ» ՍՊԸ-ին պատկանող “Սլոենկա” հանրային սննդի օբյեկտում (ք Երևան, Վ Փափազյան փ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

    – խոհանոցի  առաստաղը, պատերը կառուցված  չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը, հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,

    – պատերի որոշ հատվածներում ծեփերը եղել են թափված, դրանք պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող  ու անջրանցիկ, չներծծվող, ախտահանվող նյութերից։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել