Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետն ազատման դիմում է գրել։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 21-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Արարատի Սմբատյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»։
Նշենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի հունվարի 12-ին՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով։
Վարդան Արարատի Սմբատյանի
կենսագրությունը
Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:
1996թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ. – ՀՀ ՊՆ Կապանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի քննչական բաժանմունքի հետաքննիչ
IV-XII.1997թ. – ՀՀ ՊՆ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի հետաքննիչ
1997-1998թթ. – ՀՀ ՊՆ Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի Տավուշի բաժանմունքի քննչական խմբի քննիչ
1999-2006թթ. – Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. – ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2007-2009թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի Լոռու կայազորի Իջևանի քննչական բաժնի պետ
2009-2014թթ. – ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2014-2015թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ
2015-2024թթ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: