Նոր Խարբերդ թաղամասն ամբողջությամբ կգազաֆիկացվի. նախորդ շաբաթ կառավարությունը հաստատել է դրա երկրորդ փուլի ֆինանսավորումը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ծրագրով Երևանում կկառուցվի գազաբաշխիչ 2 նոր կայան: Նոր ցանցը կապահովի կառուցապատման հնարավոր գոտիներում սպառողների ամբողջ պահանջարկը՝ Նոր Նորք, Նորք-Մարաշ, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջաններում: