Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 23-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 24-ը 17:30-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի  Աճեմյան 1, 2, 3 նրբանցքների, Աճեմյան 119-227 տների ջրամատակարարումը:

Փետրվարի 24-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 26, 27, 28 փողոցների, Վարդաշեն 1-12 փողոցների, Մուշական 1-11 փողոցների ջրամատակարարումը:

Փետրվարի 24-ին ժամը 13:30-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 20/12-100 տների ջրամատակարարումը:

Փետրվարի 24-ին ժամը 11:00-ից մինչև փետրվարի 25-ը 11:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Լճակ, Լճաշեն, Հայրավանք, Նորաշեն, Չկալովկա գյուղերի ջրամատակարարումը:

Փետրվարի 24-ին ժամը 12:00-17:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի Սևանի, Էդ.Ավագյանի, Հանրապետության Պող., Ռոսիայի, Օգոստոսի 23-ի, Օգոստոսի 23 փ. 1 Նրբանցքի ջրամատակարարումը:

Փետրվարի 24-ին ժամը 12:30-16:00-ն կդադարեցվի ք.Եղեգնաձոր Կամոյի 30-40 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել