4 բեռնատար ավտոմեքենա արգելափակվել էր ձյան շերտում

Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի «Դոմիկիներ» կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի մոտակայքում, չորս բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձյան շերտում:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել բեռնատարները, ինչի արդյունքում 51 բեռնատար շարունակել է ընթացքը:

Ավտոճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել