Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ճանապարհներին

Փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամնետ» հիմնադրամից։

Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձորի բնակավայրի մոտ հատվածը ժամանակավորապես միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել