Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի փետրվարի 21-ի հրամանով Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Լուրն  «Արմենպրես»-ին հայտնել են ՆԳՆ-ից։

Աղբյուրը ներկայացրել է Իգիթյանի կենսագրությունը։

Ծնվել է 1993 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա ունի ֆինանսական և իրավաբանական կրթություն, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Երևանի «ՄԱՆՑ» համալսարանը։

  • Աշխատել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, ապա՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ, դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
  • 2024 թվականի մարտի 28-ից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։
  • Նա հեղինակել է 10 գիտական հոդված և 1 մենագրություն։ Իր ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից արտահերթ կոչման և շնորհակալագրի։
  • Ամուսնացած է, ունի դուստր։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել