Կանանց միջև վիճաբանությունը սկսվել է վարագույրը լվացքի պարանին փռելու հարցի շուրջ․ գործը դատարանում է

Ժաննա Ա․-ն 2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, իրենց տան բակում կենցաղային հարցի շուրջ՝ վարագույրը լվացքի պարանին փռելու հարցի շուրջ, վիճաբանել է նույն հասցեի բնակիչ Ա.Սիմոնյանի հետ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ժաննա Ա․-ն ձեռքերով բռնել է Ա. Սիմոնյանի աջ և ձախ բազուկները, քաշքշել, այդ կերպ կատարել բռնի գործողություններ, որի արդյունքում Ա.Սիմոնյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս։

Վիճաբանության ընթացքում Ա. Սիմոնյանը ձեռքերն՝ ազատելու նպատակով՝ փորձել է մտնել իր բնակության հասցե, որի ընթացքում ձախ ոտքը դիպչել է մուտքի դռան եզրին՝ ստնալով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ ազդրի շրջանի արյունազեղումների ձևով մարմնական վնասվածք:

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին և մակագրվել  Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա․ Ավետիսյանին։

Ժաննա Ա․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Գործն անավարտ է, գտնվում է քննության փուլում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել