«Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։ Խափանման միջոցով վաղը կկայանա դատական նիստ»,-այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ խոսք արտահայտելու համար հերթական անգամ Էդգար Ղազարյանը ենթարկվում է հետապնդման։
«Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով։ Հետևյալն է, դատավորներին իրենց գործունեության հետ կապված արատավորելու համար է։ Ենթադրվում է 2-ից 5 տարի ազատազրկում։ Մեզ ասացիին՝ դատախազը որոշում է կայացրել Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել։ Մեզ արգելվեց մեզ հայտնի դարձած փաստական տվյալները հրրապարակել, դա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ այս ամբողջ քրեական հետապնդումը Էդգար Ղազարյանին լռեցնելու նպատակով է։»,-ասաց նա։
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ինքը պահանջել է պարզաբանում։ Նա նաև հայտնեց, որ քննիչի կողմից տրվել է բացակայելու արգելք։ Նաև որոշում է կայացվել առգրավել Էդգար Ղազարյանի բջջային հեռախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։