Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի գործընկերների հետ մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը. Արայիկ Հարությունյան

Երբ հարազատդ դժվար վիճակում է հայտնվում, նրան ու նրա ընտանիքին միայնակ չես թողնում, այլ փորձում ես ինքդ ձեռք մեկնել ծանր պահին օգնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Նույնը Երևանի դեպքում է. ուժեղ ձյուն է տեղացել, լավ, թե վատ, քաղաքային իշխանություններն անում են առավելագույնը քաղաքը աշխատանքային վիճակի բերելու համար: Մենք էլ մեր հերթին պետք է օգնենք մայրաքաղաքին:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի գործընկերների հետ մաքրեցինք Մանթաշյան փողոցի թեքահարթակների ու մայթերի մի մասը, նաև մեր բակը:

Տնտեսվարողներից մեկն էլ վերջում գաթա հյուրասիրեց մայթերը մաքրելու համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել