Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որով Էդգար Հովսեփյանը Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել։
Iravaban.net-ը ներկայացնում է Էդգար Հովսեփյանի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքերի և եկամուտների հայտարարագիրը։
Պաշտոնյան բնակվում է կնոջ և 2 անչափահաս որդիների հետ։
Հայտարարատուի կողմից հաշվետու ժամանակաշրջանում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն
Էդգար Հովսեփյանը ներկայացրել է բնակարան, որը գտնվում է Երևանում։
Տրանսպորտի միջոց
ԱՆ գլխավոր քարտուղարը հայտարարագրել է 2008 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2012-ի հունվարի 31-ին։
Հանձնված փոխառություններ
Հովսեփյանը «Օրդ դեվելոփմենթ» ՍՊԸ-ից ստացել է փոխառություն՝ 35,648,894 դրամի չափով։ Նշենք՝ ընկերության կողմից այս պահին կառուցման փուլում է «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասը։
Բանկային ավադներ
Բանկերից մեկում ունեցել է ավանդ՝ 20,000 դոլարի չափով։
Բանկային հաշիվների մնացորդներ
Պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ պաշտոնատար անձը ունեցել է 700,000 դրամ գումար։
Կանխիկ դրամ
Կանխիկ դրամի չափը կազմել է 13,000 դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ
Հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 32,181,853 դրամ։
Հայտարարատուն նաև 2 տարբեր վարկերի մայր գումարի մնացորդի չափերն է հայտարարագրել՝ 11,921,814 դրամի և 1,376,600 դրամի չափով։