Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են․ Ժաննա Անդրեասյան

Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են։ Այս մասին հայտարարել է Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հարգելի քաղաքացիներ,

հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով»,-նշել է նա։

Ավելի վաղ Հայհիդրոմետից հայտնել էին, որ փետրվարի 20-ի ցերեկը, 21-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանավար կնվազի 10-12 աստիճանով։

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ  շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել