ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը

ՀՅԴ Գյումրու կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Սիրելի’ համաքաղաքացիներ,

ինչպես գիտեք, այսօր իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։

Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ:

ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը:

Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին։

ք. Գյումրի
20 փետրվարի, 2025 թ.»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալված՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ազատ է արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել