«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանել է, թե ինչու հանրային տրանսպորտի որոշ վարդրոդներ չեն վարել տրանսպորտային միջոցները։ Բանն այն է, որ վարորդները չեն վարել ավտոբուսները, որովհետև դրսևորելով բարձր հոգատարություն ու չեն ցանկացել վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը։
Նա մասնավորապես գրել է․
«Ինձ թվում էր ասելու կարիք չկար, բայց դատելով մեդիա հոսքերից` ստիպված եմ ասել։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։
Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,-նշել է նա։