Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում փետրվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Երկկողմ կարեւորվել են տարածաշրջանի ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումն ու տնտեսական հարաբերությունների զարգացումը: