35-ամյա վարորդը մահացել է. վթար Գորիս-Կապան ճանապարհին

Փետրվարի 20-ին, ժամը 1-ին, Գորիս-Կապան ճանապարհի 62-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այգու պատին։ Վարորդը՝ 35-ամյա Կամո Խ․-ն, մահացել Է, իսկ 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել