Ռաֆայել Սարգսյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Ռաֆայել Սարգսյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ։

Iravaban.net-ը ներկայացնում է Ռաֆայել Սարգսյանի կենսագրությունը։

Ծնվել է 1990թ. հունիսի 28-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2020-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2016-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչ,

2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով օպերլիազոր,

2012-2013թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,

V-IX.2012թ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 4-րդ (անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի) բաժանմունքի օպերլիազոր,

2011-2012թթ.՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ (անձի դեմ ուղղված հանցագործությունների գծով պայքարի) բաժանմունքի օպերլիազոր։

Կրթություն

2011թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության բակալավրիատը,

2014թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Իրավագիտություն» (մանկավարժություն) ֆակուլտետի մագիստրատուրան։

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Ճանաչվել է 2024 թվականի տարվա լավագույն քննիչ:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել