Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ հնարավոր խոչընդոտների դեպքում օգնելով մեր քաղաքացիներին և ապահովելով երթևեկության անվտանգությունը։
Ձյան առատ տեղումների հետևանքով, ստացված ահազանգերի հիման վրա, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 33 ավտոմեքենա և 55 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Ժամը 9․00-ի դրությամբ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Կապան քաղաք տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Արտաշատի, Մասիսիս, Արարատի, Վեդու տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում, Ելփին, Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։
«Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:
Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։