ԶՈւ գլխավոր շտաբի պետը դիմել է դատարանին, խնդրել ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի ՀՀ-ից բացակայելու արգելքը․ պատգամավոր

ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորին՝ խնդրելով ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅԱՆ ՆԵՐՔՈ ժամանակավորապես դադարեցնել գնդապետ Նվեր Մարտիրոսյանի ՀՀ-ից բացակայելու արգելքը` հիմնավորելով, որ վերջինս մի քանի օրով կարևոր գործուղում ունի արտերկիր, սակայն դատարանը մերժել է։ Այս մասին հայտնում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի հեղինակության մասին:

Պատկերացնում ե՞ք, որ այն դատարանը, որի հետ իշխանությունը ինչպես ուզում վարվում է և ինչ վճիռ ուզում է` ստանում է, թքած ունի այն հանգամանքի վրա, որ գործով անցնող զինվորականի վարքի համար երաշխավորում է ԳՇ պետը ու այդ հանգամանքը դատավորի համար որևէ նշանակություն կամ լրջություն չի պարունակում:

Նոր բան չեմ ասում, ուղղակի արձանագրում եմ փաշինյանական դատարանի վերաբերմունքը ՊՆ ղեկավարության նկատմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել