Կստեղծվի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Մեծանուն բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը 2025 թվականին նշելու նպատակով ստեղծել բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` 3-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,-նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել