«Այս նոր վճարային կարգի հիմնական նպատակն այն է, որ վերանա սոցիալական անարդարությունը»․ ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովա

Ընկերության կողմից աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացրել է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան։

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակն է վերացնել անհավասարությունը, և իրենք սկսել են արտադրական մասից, որը կոմբինատի հիմնական մասն է կազմում․ «Այս համակարգի նպատակն այն է, որ ցանկացած նույն տարակարգի օրինակ՝ փականագործ, կոմբինատի ներսում իր հաստիքային գումարը ամեն տեղ լինի նույնը։ Ի սկզբանե եղել է այնպես, որ մի տեղ աշխատավարձն ավելի բարձր էր, մի տեղ ավելի ցածր՝ նույն հաստիքի համար։ Եղել են անհավասարություններ, և հիմա այս նոր վճարային կարգի հիմնական նպատակը այն է, որ ինքը վերացնի սոցիալական անարդարությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել