Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը. Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս

Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աշտարակ համայնքին կվերադարձվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի մարտի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի՝ 4 հա մակերեսով հողամասի օտարման աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճռով՝ Դատախազության հայցը բավարարվել է, անվավեր է ճանաչվել Օրգով համայնքի կողմից 2005 թվականի ապրիլի 25-ին կազմակերպված 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել