Վահան Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Բագրատ սրբազանի գլխավորած երթին լրագրողների կողմից հնչեցրած հարցերին պատասխանելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական գործունեության կատարման կապակցությամբ առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու համար։
Նշվում է, որ վերջինիս ձեռքին ձեռնափայտ է եղել, այն թափահարել է, խոստացել ձեռնափայտով հարվածել վարչապետին Նիկոլ Փաշինյանի գլխին, ինչի պայմաններում առկա է եղել սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Գործը ստացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2025 թվականի հունվարի 30-ին, մակագրվել դատավոր Ռիմա Առաքելյանին։
2025 թվականի փետրվարի 5-ին քրեական գործի վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացվել։
Այս գործով այսօր՝ փետրվարի 18-ին, նշանակվել է նախնական դատական նիստ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: