«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 18-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյանի 1-28 շենքերի, Հաղթանակի 1-18 փողոցների ջրամատակարարումը:
Վթարարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 18-ին ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի Նորք Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան, Ա.Նալբանդյան /Նորքի 11 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ներքին Գետաշեն գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: