Ռոմիկ Հայրապետյանը նշանակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ, իրավաբան-փորձագետ, հայտնում են հիմնադրամից։
Հայրապետյանը «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամում տնօրենի տեղակալ, իրավաբան-փորձագետ է և աջակցում է Կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի զարգացման, իրավական հետազոտությունների իրականացման ու օրենսդրական նախագծերի մշակման աշխատանքներին: Նրա պարտականությունները առավելապես ներառում են քաղաքացիական, սնանկության, վարչական ոլորտներում դատավարական ու նյութական օրենսդրության նախագծերի մշակումն ու փորձաքննությունը, իրավական հետազոտությունն ու խորհրդատվությունը, հանրային քննարկումների ու դասընթացների կազմակերպումն ու անցկացումը:
Ռոմիկը 2020 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Ներկայումս ՀՀ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր է:
Ռոմիկը իր մասնագիտական ուղղին սկսել է 2018 թվականից «Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական և հաշտարարական գրասենյակում՝ որպես կրտսեր իրավաբան, այնուհետև՝ իրավաբան, իսկ 2021 թվականին միացել է Օրենսդրության զարգացման կենտրոնին։