«Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը»․ ՀՀ 2-րդ նախագահ

Հնարավո՞ր է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիման վրա բանակցային նոր գործընթաց ձևավորվի Արցախի շուրջ։ Մամուլի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին նման հարց ուղղեց լրագորղներից մեկը։

«Հիմա մենք ակտիվ փոփոխության մեջ գտնվող աշխարհի հետ գործ ունենք։ Ոչ ոք չի կարող ասել հստակ, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը մոտավորապես հասկանալի է։

Այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթացին, հիմարություն է։ Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի նման նոր միջազգային ֆորմատ ունենալ։ Այսօրվա վիճակում Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում։ Մինսկի խումբը կա, ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Եթե նոր ֆորմատ ստեղծվի, թող լուծարվի»,-պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել