«Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայել Ռուսաստանի աչքերով»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի հարցում ՌԴ միջամտության վերաբերյալ

Եթե որևէ մեկը մտածում է, որ Ռուսաստանը այն երկիրն է, այն պետությունն է, որին կարելի է այս աստիճանի արհամարհել, չարամիտ սխալվում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Շատերը նաև մեր երկրում նեղացած են, թե ինչու Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց։ Մի հատ փորձենք այս ամեն ինչին նայել Ռուսաստանի աչքերով։ Դու կարող ես կանգնացնել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, միայն ուժային միջամտությամբ, այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Բայց ո՞ւմ համար՝ ՀՀ–ի համա՞ր, որ ճակատագրական պահին անցել է քո թշնամիների կողմը։

Որևէ մեկը ձեզանից իրեն դավաճանած ընկերոջ համար կռվի մեջ կմտնի՞․ ընկալումն այսպիսին էր»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել