Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ-ի միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները

Արցախյան 44-օրյա պատերազմից 5 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Այս մասին հայտնում են Սիսիանի համայնքապետարանից։

«Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16֊ին` ժամը 17։00֊ից 20։00֊ն, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Հուղարկավորությունը կլինի փետրվարի 17֊ին` ժամը 13։00֊ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։

Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել