Ավտովթար Այգավան գյուղում․ կան տուժածներ

Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այգավան  գյուղի գազալցակայանի մոտ բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1956 թ.) և «Toyota» (վարորդ՝ Տ․ Մ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել  բժշկական կենտրոն։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Բ․-ին (ծնված 2007 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել  է բժշկական կենտրոն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել