Հոգևորականը տեղափոխվել է ռեանիմացիա, վիճակը ծանր է

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։

Պայթյունից տուժել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։ Նա առաջին բուժօգնությունը ստացել է «Մարտունի» ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Iravaban.net-ի հետ զրույցում կենտրոնից հայտնեցին, որ հոգևորականը տեղափոխվել է ռեանիմացիոն բաժաանմունք։

«Այս պահին վիճակը ծանր է, իր այրվածքները շատ են, մարմնի մակերեսի մոտ 15 տոկոսն ունի այրվածք՝ 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի։ Հիմա ցավազրկել են, քնած է»,-նշեց մեր զրուցակիցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել