Սիրելի՛ քաղաքացիներ, հաճախ եմ ձեզնից ստանում հարցեր պետական պարտքի, պարտատոմսերի և ֆինանսատնտեսական այլ թեմաների վերաբերյալ և կարծում եմ՝ արդյունավետ կլինի անդրադառնալ դրանց այս ձևաչափով։ Այս անգամ պատասխանել եմ շատերիդ հետաքրքրող այն հարցին, թե արդյոք տնտեսությունն իսկապես անկում է գրանցում, թե ոչ։ Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Ընդհանուր հարց է առաջանում այն մասին, որ տնտեսությունը անկում է գրանցում․ տնտեսությունը անկում չի գրանցում։ Տնտեսությունը շարունակում է աճել իր պոտենցիալին համապատասխան։ Այստեղ ուղղակի շատ կարևոր է, որ վերջին 2 տարիներին մենք ունեցել ենք մեր պոտենցիալից զգալիորեն ավելի բարձր տնտեսական աճ, և բնական է, որ մենք հիմա վերադառնում ենք մեր տնտեսական պոտենցիալի ցուցանիշներին, որը գտնվում է 5 տոկոսի շրջակայքում»,-նշել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։