ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։
ՊՆ-ն հայտնում են նաև, որ Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։
Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։