Փետրվարի 12-ին Երևանի պարեկները Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի քաղաքացու։ Հարցին՝ թե իր մոտ ինչ արգելված իր ու առարկա կա` 40-ամյա տղամարդը գրպանից ներկայացրել է փաթեթ և նշել, որ մարիխուանա է։ Ընթացք չտալու համար տղամարդը պարեկներին առաջարկել է 20 հազարանոց երկու թղթադրամ։ Իսկ երբ պարեկներն փորձել են նրան ձերբակալել` տղամարդը դիմել է փախուստի։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հետապնդելով ՝ պարեկներն արագ ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդուն։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով գլանակ ու սրվակ, նաև բյուրեղանման և փոշենման զանգվածներով երկու փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: