ՆԳ նախարարությունը ներկայացնում է օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս․
- Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
- Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
- Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
- Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
- Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ։
- Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ
դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: - Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
- Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
- Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:
Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911
հեռախոսահամարին։