«Այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել․ ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել»․ Հայկ Կոստանյան

Հարգելի՛ գործընկերներ, այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել։ Նման գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։

Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։

Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել