Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ենք ընդլայնում, և դա վերաբերում է 3 ուղղությունների՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներ։
Հաջորդը՝ միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսեր՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով։
2024-25 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսեր․ նախատեսվում է սահմանել նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով՝ հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ ետադարձ ուժով։
Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին՝ Կառավարության նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի բարեփոխման և բարելավման մասին է խոսքը․ «Ինչ է համընդհանուր հայտարարագրման սոցիալական կրեդիտները․ քաղաքացիները կարող էին ետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և ԲՈՒՀ-երի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում»։
Մանրամասները՝ տեսանյութում։