Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Լևոն Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրվեց, թե արդյոք նա պատրաստ է Ալեն Սիմոնյանի փոխարեն ներողություն խնդրել․ «Այս ճղճիմ խոսույթին Դուք միանո՞ւմ եք, թե պատրաստ եք այստեղից ներողություն խնդրել Ձեր թիմակցի ասածի համար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, եթե շատ խորանան կպարզվի, որ իրենք ավելի շատ ներողություն խնդրելու կարիք կունենան։
«Տերբեր խոսակցություններից դեռ պետք է պարզենք՝ որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ։ Անիմաստ է ձեզնից ներողություն ակնկալելը, նույնիսկ, եթե անիմաստ չէ, այս համատեքստում որևէ արժեք չունի»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։