Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ ՔԿ-ի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ

Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ։

Աշոտ Գագիկի Բադալյանի կենսագրությունը

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2022-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),

2018-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2017-2018թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2017թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ,

2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,

2011-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ,

2010-2011թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչ՝ ի հաշիվ ավագ քննիչի,

2007-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ,

2002-2007թթ.` ՀՀ ոստիկանության ակադեմիայի ունկնդիր:

Կրթություն

2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել