Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ կմասնակցի Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտնել է, որ կմասնակցի Գյումրու քաղաքապետ արտահերթ ընտրություններին․ «Որոշում ունեմ մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված՝ մոտ օրերս հստակ կասեմ»։

«Մոտ օրերս հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու, բայց իշխանության հետ ոչ մի բանակցություն չկա, ոչ մի համագործակցություն չի կարող լինել»,–ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել