Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի նախկին ղեկավար Թիմ Լոութընին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի փետրվարի 10-ի կարգադրությամբ պարգևատրվել է Միացյալ Թագավորություն-Հայաստանի բարեկամական խմբի նախկին ղեկավար Թիմ Լոութընին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ ազգային եւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Միացյալ Թագավորության խորհրդարանի Միացյալ Թագավորություն-Հայաստանի բարեկամական խմբի նախկին ղեկավար Թիմ ԼՈՈՒԹԸՆԻՆ պարգեւատրել Ազգային ժողովի պատվո մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել