«Ղարաբաղի նախկին 3 նախագահ ընդեղ ա դատվում, 1-ը՝ ստեղ․ լավ սինխրոնիզացված է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ նախագահող դատավորին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ կողմերը քննարկում էին հաջորդ նիստի օրը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նախագահող դատավորին ասաց․ «Փետրվարի 26-ին, եթե նիստի օր նշանակեք օրվա առաջին կեսին, ուղղակի ի սկզբանե ասեմ՝ էնպես ա ստացվել, որ նաև Լևոն Քոչարյանն էլ ա քրեական հետապնդման ենթարկվում, էդ օրն էլ Ֆարխոյանն ա նիստ դրել»։

Ռոբերտ Քոչարյանի արձանագրմանը, որ Բաքվում ևս այս ընթացքում դատավարություն է իրականացվում ու պրոցեսն այդ առումով «սինխրոնիզացված է», դատավոր Սարգիս Պետրոսյանն ասաց՝ «Պարո՛ն Քոչարյան, ի՞նչ կապ ունի Ձեր կողմից նշված Բաքվում նշանակված դատական նիստը, չգիտեմ ռուսական արտահայտությամբ ասում եք սինխրոնիզացված։

Ակնարկ եք անում, որ դատավորը այնքան պարապ է, որ նայում է՝ կողքի պետություններում ինչ նիստեր են նշանակում, իհարկե, խոսքը վերաբերում է մեր հայրենակիցներին»։

Քոչարյանը պատասխանեց․ «Հետաքրքիր սինխրոնիզացիա է։ Ղարաբաղի նախկին 3 նախագահ ընդեղ ա դատվում, 1-ը ստեղ էլի, լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, ինչ-որ պրոցես ա կատարվում։

Դուք այնպես եք արել և ընդհանրապես դատաիրավական համակարգը, որ կամա, թե ակամա մտածում ես, որ այստեղ, այո, սինխրոնիզացիա է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել