Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը անդրադարձավ «Ղարաբաղ» ձևակերպմանը, ասելով, որ ինքը քաղաքական գործիչ է․ «Ես դեմ եմ, օրինակ, որ ինչ-որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկը անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, և ես մեր քաղաքական էթիկան պետք է պահպանեմ։ Պետք է հաճո բաներ ասե՞մ, որ իմ վարկանիշը բարձրանա։ Իհարկե, հիմա ընդդիմադիր լինելը և դեմագոգիայով զբաղվելը ամենահեշտ բաներից մեկն է»։
Արցախցի լրագրողներից մեկին ԱԺ նախագահն ասաց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ այն ժամանակ, երբ անվտանգությունը երաշխավորված կլինի․ «Դուք դուրս եկաք այդտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել, պետք էր կռվել»։
Սիմոնյանը հավելեց, որ Հայաստանը կռվել է։
Մանրամասները՝ տեսանյութում։