էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում իրականացնել գործարկման մշտադիտարկում, նաև, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:
Նախարարի առաջարկով հանդիպումները կլինեն շարունակական մինչև էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ամբողջովին անխափան գործելը: