«Այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է, հասկանալի է բոլորին»․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Զանգեզուրի մղնձամոլիբդենային կոմբինատը կանգնած է։ Հայաստանի երևի ամենախոշոր ձեռնարկությունը, որով բոլորս հպարտանում ենք, ձեռնարկություն, որը թիվ մեկ հարկատուն է, բյուջեաստեղծ ձեռնարկություն, որից կախված է համայնքի կյանքը, և որից կախված է 4600 հոգանոց կոլեկտիվը։ Այս մասին նշել է «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին Սյունիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կանգնեցվել է մի խումբ անձանց կողմից, որոնց բերած փաստարկները եկեք դիտարկենք։ Այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է, հասկանալի է բոլորին։ Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար։ Դրանք ուժեր են, որոնք ուզում են վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա։

Այս 3 տարվա ընթացքում ղեկավարությունն ու կոլեկտիվը հսկայական աշխատանք են տարել․ աշխատանք արտադրության արդիականացման, նոր տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ»,-հավելել է Խուդոլին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել