«Սա խնդրահարույց է առհասարակ իրավաբանական օգնության ընդհանուր թանկացման ֆոնի վրա»․ փաստաբանական համայնքն այսօր գործադուլ է անում

Այսօր՝ փետրվարի 10-ին, փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով ՀՀ պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ այս իրավիճակը չափազանց խնդրահարույց է․ «Սա խնդրահարույց է առհասարակ իրավաբանական օգնության ընդհանուր թանկացման ֆոնի վրա, մենք վերջերս ունեցան «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություն, որտեղ դատարան դիմելու պետական տուրքը ավելացավ, խնդիր նաև առաջացավ նոտարական ծառայությունների մասով, այսօր քննարկվում է նաև դրա թանկացման հարցը, և, ի վերջո, փաստաբանական ծառայությունը, որին առչնվում է 100 հազարավոր քաղաքացի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել