Ձյուն, մերկասառույց, դժվարանցանելի հատվածներ՝ ՀՀ ճանապարհներին․ Լարսը փակ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում, Գավառ քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Ջուջևան, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել